Երևանի ավագանու պայքար

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին:

Առաջադրված 7 կուսկացություններnն են՝
«Առաքելություն» կուսակցություն,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն,
«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն,
«Օրինաց երկիր» կուսակցություն
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակը գլխավորում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։Նրանց կարգախոսն է’ «Ավելի լավ Երևան»:

ԲՀԿ -ի194 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրանց կարգախոսն է’ «Սկսենք Երևանից» կամ «Փոխելու ենք»:

ՀՅԴ 65 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրանց կարգախոսն է’ «Երևան, փոխի՛ր Հայաստանը»։

«Բա՛րև, Երևան» կուսկացությունների դաշինքի 64 հոգանոց ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։։ Նրանց կարգախոսն է’«Բարև, Երևան»:

«Հայ ազգային կոնգրեսը» 42 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը։ Նրանց կարգախոսն է’ «Իշխանությունը քաղաքացուն»:

«Օրինաց երկիր» կուսակցության 105 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Նրանց կարգախոսն է’«Մենք կարող ենք ավելին»։

«Առաքելություն» կուսակցության 29 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում