«Բացօթյա թատրոն» ապրիլի 9-ին
Նմանատիպ
ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել էր Ազատության հրապարակ’ մասնակցելու «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: Անդրադառնալով այս հրավերին’ Սահակյանն ասել է.
«Մեր քաղաքական դաշտում ոչ վաղ անցյալում միակ կարեւորագույն հարցը եղել էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ, թե’ ոչ: Եվ այսօր հրավիրել են Հովհաննիսյանի երդմնակալությանը կամ թագադրմանը, բայց բավականին լուրջ այլ խնդիրներ կան: Գնալով կամ չգնալով ի՞նչ է փոխվելու:
Դուրս է գալիս, որ հրապարակային բացօթյա թատրոնի ականատեսն ենք: Բայց չէ՞ որ երկրի նախագահը նշեց, որ պատրաստ է թուղթ ու գրիչով նստել, ավելի լուրջ քննարկել, ես կարծում եմ՝ սա ավելի լուրջ շեշտադրում է, քան Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» թագադրումը»:
Հ. Սահակյանը պատասխանել է նաև այն հարցին, թք հնարավո՞ր է՝ մինչ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհանդերձ, հանդիպեն, նա ասել է. «Իսկ եթե 9-ից հետո, ենթադրենք՝ ամսի 10-ին լինի հանդիպո՞ւմը, ինչ-որ մի բան կորցնելո՞ւ ենք, կամ փոխվելո՞ւ է: Ես կարծում եմ’ ոչ: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի բովանդակային: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպի Սերժ Սարգսյանին թեկուզ X վայրում, զրուցեն, եւ եթե զրույցի մեջ երկու կողմերը պատրաստ են գնալ ընդառաջ’ խնդիրների լուծման առումով, ես կարծում եմ, այստեղ ոչ ժամը, ոչ տեղը, ոչ էլ հագուստը էական նշանակություն չունեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում