Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դիտել է Արաքսի ափապաշտպան հատվածների ամրացման աշխատանքները

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 6-ին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացել է Փշատավան համայնքի տարածքում: Նախատեսված աշխատանքների մեծ մասը’ մոտ 90 տոկոսը, կատարված է, և դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:

Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ ևս փոխվարչապետը ծանոթացել է իրականացվող միջոցառումներին:

Ներկայացվել է նաև Մյասնիկյան և Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին:

ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 -Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ’ հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում