«Algemeiner». Հայոց ցեղասպանության հարցում Օբաման պետք է կատարի իր խոստումը
Նմանատիպ
Panorama.am հղում անելով «Algemeiner» պարբերականին գրում է, որ թերթը տպագրել է հոդվածագիր Ռեբբի Շմուլեյի Բոթիչի’ (Rabbi Shmuley Boteach) «Օբաման անհաջողություն է գրանցել. ճնշում չի գործադրել Էրդողանի վրա’ Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու հարցում» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր առաջին այցը կկատարի Իսրայել: Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա կարող էր շոշափելի արդյունքներ գրանցել, ՀԱՄԱՍ շարժման առաջնորդից առնվազն պահանջեր չեղյալ հայտարարել Իսրայելի դեմ ցեղասպան գործողությունները:
Վերջին տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լարված են եղել: Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները տասնամյակներ շարունակ դաշնակիցներ են եղել, սակայն Էրդողանը այլ ուղի է ընտրել. հարաբերությունները լարել և հակազդել Իսրայելին: Նա բազմիցս է անարդարացիորեն դատապարտել յուրաքանչյուր ոլորտում Իսրայելի իրականցրած քաղաքականությանը, մեղադրել Իսրայելին՝ մարդկության դեմ հանցագործություններում: 2012 թ-ին նոյեմբերին մեղադրել է Իսրայելին պետական ահաբեկչության և «էթնիկ զտումներ իրականացնելու» մեջ: Էրդողանի «թունոտ» քաղաքականության» ևս մեկ օրինակ. այս տարվա փետրվարին Վիեննայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք»-ի համաժողովում Էրդողանը սիոնիզմը համեմատել էր ֆաշիզմի հետ’ անվանելով այն մարդկության դեմ ուղղված հանցանք:
Թուրքիան համառորեն նաև ժխտում է պատմական փաստերը. Օրինակ՝ նա հրաժարվում է անկեղծ խոսել 1915-39թթ Հայոց ցեղասպանության հարցում իր դերի մասին, որը հանգեցրեց Օսմանյան կայսրության ձեռքով 1.5 միլիոն հայերի սպանությանը:
Եթե Օբաման իր խոսքի տերը լիներ, ապա 2008 թ որպես նախագահի թեկնածու պետք է ի կատար ածեր իր խոստումը’ ճնում գործադրեր Էրդողանի վրա, որպեսզի նա փոխհատուցեր և ներողություն խնդրեր հայերին՝ երկարատև տառապանքներ պատճառելու համար:
2008-ին Սենատոր Օբաման ասել էր. «Երկու տարի առաջ ես քննադատել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, ով օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը’ նկարագրելու համար 1915 թ-ից ի վեր Թուրքիայի կողմից հազարվոր հայերի կոտորածը: Հայոց ցեղասպանությունը անհիմն պնդում չէ, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստագրված փաստ’ պատմական վկայություններով: Որպես սենատոր’ ես մեծապես աջակցում եմ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, և որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է… Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին…»:
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգան 1981թ.-ին հայտարարել է, որ «Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»:
Ավելի քան 20 երկրներ և ԱՄՆ 42 նահանգներ արդեն ճանաչել են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Քանի որ Օբաման փորձում է ձևավորել իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, և առաջիկա չորս տարիների ընթացքում համարում է այդ պաշտոնը իր ժառանգություն, նա պետք է հաշվի առնի այն խոստումները, որը նա արել է որպես երիտասարդ թեկնածու’ ճանաչել ջարդերը, որոնք երբեք չպետք է մոռացվեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում