Վրաստանում տարաձայնություններ կան «օկուպացված տարածքների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ
Նմանատիպ
Վրաստանի պառլամենտը մեկ շաբաթով հետաձգել է «օկուպացված տարածքների մասին» օրենքում փոփոխություներ կատարելու շուրջ քննարկումները, հայտնում է Грузия Online-ը:
Այսօրվա նիստի ընթացքում պետք է առաջին ընթերցմամբ տեղի ունենային օրինագծի շուրջ քննարկումները, սակայն մինչ այդ պատգամավորները որոշել են խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև:
Խորհրդարանական փոքրամասնության որոշ անդամներ արդեն հայտարարել են, որ երկրի նախագահն օրենքն ընդունելու դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը:
Հիշեցնենք, որ փոփոխությունները նախատեսում էին օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք «օկուպացված տարածքներ» , (այս եզրույթի ներքո Վրաստանը նկատի ունի Աբխազիայի և Հարավային Օսեթեիայի չճանաչված հանրապետությունները ) ապօրինի մուտք գործելու համար կտուգանվեն 400 լարիի չափով, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը կբարձրացվի երկրորդ անգամ այդ տարածք մուտք գործելու արգելքը խախտելու դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում