Յուրա Մովսիսյանը ընդառաջել է հայերի խնդրանքին և հայտնվել պահեստայինների նստարանին

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Ռոստովում հանդիպելու է տեղի համանուն թիմի հետ: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճիշտ է համարել «Ռոստովի» հայերի՝ «Սպարտակի» հետ հանդիպմանը խաղադաշտ չգնալու որոշումը։
Այսօր տեղի հայկական սփյուռքը հանդիպում է ունեցել Մովսիսյանի հետ, ով ստորագրություններ է բաժանել։
«Յուրայի հետ 20 րոպեից ավելին խոսեցինք։ Նա ընդունել է մեր որոշումը, հաշվի առնելով, որ քաղաքում մթնոլորտը բավականին լարված է»,- հայտնել է Սովսպորտի հայկական աղբյուրը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին դանակի հարվածից մահացել է «Ռոստովի» երկրպագու Ալեքսանդր Տերեխովը։ Սպանության մեջ մեղադրվում է նաև հայազգի Գարեգին Մնացականյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում