Էրդողանի կուսակցության վարկանիշը ընկել է

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող թուրքական SONAR կազմակերպությունը հրապարակել է Թուրքիայի քաղաքական կուսակցությունների վարկանիշը գնահատող հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը, որը մշտապես բարձր է եղել 50 տոկոսից, զգալի անկում է ապրել:
Կազմակերպությունը հարցման ենթարկվածներին հետեւյալ հարցն է ուղղել. «Եթե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որ կուսակցությանը կտայիք առաջնությունը»: Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո պարզվել է, որ ԱԶԿ-ի վարկանիշը 5 կետով ընկել է, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի եւ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) վարկանիշերն աճել են: Վերջին հարցումների համաձայն’ ԱԶԿ-ի օգտին քվեները կազմել են 45.06 տոկոս, ԺՀԿ-ինը’ 26.09 տոկոս, ԱՇԿ-ինը’ 17.27 տոկոս, իսկ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությանը’ 7.09 տոկոս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում