ՀՀԿ-ն քարոզարշավը կմեկնարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից
Նմանատիպ
Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի հաղորդմամբ’ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ‘ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար:
Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Քարոզարշավը կավարտվի մայիսի 3-ին: Քարոզարշավի առաջին օրն ընտրողների հետ հանդիպումներ են ունեցել ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Բարեւ Երեւան» դաշինքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում