ԱՄՆ- պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի վարչապետի և արտգործնախարարի հետ
08/04/2013 11:50
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնին նշանակվելուց հետո 2-րդ այցն է կատարել Թուրքիա:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ’ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման թեման եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
Ջոն Քերին նշել է, որ Թուրքիան կարող է հսկայական դեր խաղալ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում,սակայն նախքան այդ պետք է համագործակցի Իսրայելի հետ՝ մոռանալով նախկին տարաձայնությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում