Ֆեդերերն անկասելի է. հայտնի է եզրափակչում նրա մրցակիցը (տեսանյութ)
13/08/2017 11:45
Նմանատիպ
Մոնրեալում ընթացող Մասթերս կարգի մրցաշարում կայացել են կիսաեզրափակիչները:
Ռոջեր Ֆեդերերը մրցել է հոլանդացի Ռոբին Հասեի հետ և համառ պայքարում հաղթանակ տոնել: Առաջին սեթում շվեյցարացին առավելության է հասել մեկ բրեյք ավելին կատարելու շնորհիվ: Երկրորդում թայ-բրեյք է խաղարկվել, որում հաղթել է Ռոջերը: Վերջնական հաշիվն է՝ 6:3, 7:6 (5):
Եզրափակչում 36-ամյա թենիսիստը մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ: Աշխարհի 8-րդ ռակետն այսօր պարտության է մատնել Կանադան ներկայացնող Դենիս Շապավալովին (6:4, 7:5): Հենց այդ 18-ամյա թենիսիստն էր հետագա պայքարից դուրս թողել Ռաֆայել Նադալին:
Նշենք, որ Ֆեդերերը 16-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում