Առաջիկա օրերին ՀՅԴ ակտիվ քարոզչությամբ չի զբաղվելու

Panorama.am կայքը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին «Դաշնակցություն» կուսակցությունն ակտիվ քարոզչությամբ չի զբաղվելու: Տարվելու են շտաբային-կազմակերպչական աշխատանքներ: 

Բակային հանդիպումները, ինչպես նաև տարբեր միջոցառումներ ու քարոզչական աշխատանքներ ՀՅԴ-ն սկսելու է մի քանի օրից, որի մասին կուսակցությունն ավելի վաղ տեղյակ կպահի:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության քարոզարշավը տոնական մեկնարկ չի ունենալու’ կապված Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան ելքով միջադեպի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում