Ապրիլի 9-ին հերթական նիստ է, իսկ հերթական նիստի վերաբեյալ մենք որոշումներ չենք ընդունում. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում’ անդրադանալո նախագահի երդմնակալությանը մասնակցելու-չմասնակցելու հարցին, ասել է. «Դա Ազգային ժողովի հերթական նիստ է: ԱԺ-ի հերթական նիստին մասնակցության համար մենք որոշումներ չենք ընդունում»:

«Ինչպես օրերս ասել էր իմ լավ բարեկամ Արմեն Ռուստամյանը, օրը կգա՝ բարին հետը»,- հավելել է Ն. Զոհրաբյանը:

Նշենք, որ ԱԺ խմբակցություններից երկուսը՝ «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը» որոշել են չմասնակցել ԱԺ-ի ապրիլի 9-ի հատուկ նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում