Հերթական սկանդալը ադրբեջանական բանակում
Նմանատիպ
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական սկանդալն է հասունանում. օրեր առաջ մահացած Թարթառի շրջանի զինծառայող Էլման Յուգուբօղլու Իմանովի ծնողները պնդում են, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է:
Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 6-ին. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն’ Իմանովը ինքնասպանություն է գործել դիրքերում գտնվելու ժամանակ, իրեն ամրակցված տաբելային զենքով:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» պարբերականի թղթակիցը դեպքի հաջորդ օրը հանդիպել է զինծառայողի ծնողներին, որոնք պատմել են, որ Իմանովի ծոծրակի շրջանում դանակի (նրանք կարծում են, որ սվին-դանակի) հարվածների հետքեր են եղել:
Զինծառայողի ընտանիքի անդամները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք ամեն օր բջջային հեռախոսով զրուցել են Իմանովի հետ, զինծառայողը բարձր տրամադրություն է ունեցել: Իմանովը դեպքից օրեր առաջ սերժանտի աստիճան էր ստացել, ինչը, ծնողների խոսքով, երիտասարդին շատ էր ոգևորել: «Այդ իսկ պատճառով զինծառայողի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են»,-գրում է ադրբեջանական Haqqin.az կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում