ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ապրիլի 9-ի երդմնակալության մասին
08/04/2013 13:18
Նմանատիպ
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հիշեցրեց, որ վաղը’ ապրիլի 9-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստ:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստին չեն մասնակցելու ԱԺ ՀԱԿ խմբակցությունը և «Ժառանգություն» խմբակցությունը:
Վերջիններս չեն ընդունում նախագահի ընտրությունների արդյունքները:
Ժառանգություն» խմբակցությունը նույն օրը կմասնակցի Ազատության հրապարակում նույն ժամին կայանալիք «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը:
Առայժմ հայտնի չէ ԱԺ ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների դիրքորոշումը: Մասնակցելու վերաբերյալ բոլոր հարցերը մնում են առանց հստակ պատասխանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում