Մեր մանկության խաղերը. «Գայլ, թող գիշերենք քեզ մոտ»
16/08/2017 17:11
Նմանատիպ
Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում դրվում է գայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում.
-Գայլ, թող գիշերենք քեզ մոտ:
Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն մտածումգ «Լավ, կթողնեմ, բայց գիշերը կուտեմ»: Երեխաները մտնում են գայլի տնակը: Խաղավարն ասում է.
-Երեկո է, ուշ երեկո: Մոտենում է գիշերը: Արդեն գիշեր է:
Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչեն գայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց, նա է գայլ դառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում