Ադրբեջանում ընդդիմադիր Իբրահիմ Իբրահիմիլիին ծեծի են ենթարկել
Նմանատիպ
Ադրբեջանում անհայտ անձինք ապրիլի 6-ին Նախիջևան քաղաքի մերձակայքում առևանգել և դաժան ծեծի են ենթարկել հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլիին:
Իբրահիմլին Բաքվից Նախիջևան էր ժամանել իր ազգականներից մեկի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել է Իբրահիմլին, նրան բռնի ուժով նստեցրել են այլ ավտոմեքենա, գլխին պարկ են հագցրել ու տարել են անմարդաբնակ մի վայր: Մեքենայում գտբվելու ժամանակ առևանգիչները զանգահարել են ինչ-որ մեկին և զեկուցել են, որ Իբրահիմլին «իրենց հետ է»: Հետո նրան իջեցրել են ամայի մի վայրում, «մի լավ ծեծել են», հայհոյել, սպառնացել են՝ կսպանենք, եթե շարունակես քննադատել Նախիջևանի իշխանություններին:
Չարագործները Իբրահիմլիին ասել են, թե իրենք քրեական հանցագործներ են: Ընդդիմադիր գործիչը, սակայն, կարծում է, որ նրանք իրականում ուժային կառույցների աշխատակիցնր են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում