Վաղը հաստատ դիակ է լինելու է, և հույս ունեմ թաղումը նույնպես կկայանա. Ա. Մանուչարյան

«Երբ ժողովուրդը կանգնած է հրապարակում ու իրեն զգում է հրապարակում, ապա գործի է դնում իր մտավոր պոտենցիալը, այդ պոտենցիալը սկսում է աշխատել, մարդիկ սկսում են հրապարակ բերել իրենց խնդիրները, և երբ այնտեղ կայացվում է որոշում, կատարում են բոլորը՝ և՛ իշխանավորները, և՛ողջ ժողովրդական զանգվածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ներկայացուցչական ժողովրդավարությունից անցումը ուղիղ ժողովրդավարության, ասաց նախաձեռնած «Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Անդրադառնոլով վաղը «Ազատության» հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը», բանախոսն ասաց` «Վաղը հաստատ դիակ է լինելու է, և հույս ունեմ թաղումը նույնպես կկայանա: «Դիակ» ասելով ես մարդկանց նկատի չունեմ, նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակը»:

Ըստ նրա, չկա ներկայացուցչական ժողովրդավարություն. կա կա՛մ ժողովրդավարություն, կա՛մ ներկայացուցչություն, իսկ վերջինս, նրա համոզմամբ, Հայաստանի հետ որևէ կապ չունի:

«Դա իրականում աշխարհում տիրող կապիտալի կառավարման համակարգն է, և ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս իրականացնում է մեկ ֆունկցիա. դա երկրների կողոպուտն է, ժողովուրդների հիմարացումը: Կարծում եմ՝ մենք վերջ կտանք ներկայացուցչական ժողովրդավարության կառավարման համակարգին և կսկսենք կերտել նորը՝ հենց վաղվանից»,- ասաց Ա. Մանուչարյանը և հավելեց, որ անհրաժեշտ է կյանքի կոչել Հայաստանի քաղաքացիների ժողով, ուղիղ ժողովրդավարության ինստիտուտ, ինչպես դա տեղի ունեցավ 1988թ.-ի շարժման ժամանակ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում