Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրված չէ երդմնակալության արարողությանը

«Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց պատգամավորները պետք է ներկա լինեն ԱԺ հատուկ նիստին: Ես չեմ ակնկալում, որ չեն մասնակցի…իսկ եթե չմասնակցեն, ուրեմն պատճառներ ունեն»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում. ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն’ անդրադառնալով ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյո՞ք նիստին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը’ ԱԺ նախագահը կոչ արեց հենց իրենից ճշտել:

Վերջինս նշեց նաև, որ Հանրապետականը չի պատրաստվում վաղը կայանալիք ԱԺ հատուկ նիստին հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ ինքը գտնում է, որ հենց ինքն է ընտրվել նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում