Հայ-ադրբեջանական սահմանը հատած բնակիչը գտնվել է

Ինչպես հաղորդոմ է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայ-ադրբեջանական սահմանին փնտրվող ադրբեջացու դիակը հայտնաբերվել է: Նա մահացել է ականի պայթյունից:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Ղազախի շրջանի բնակիչներից մեկը կորել է՝ ենթադրելով, որ վերջինս հատել է հայ-ադրբեջանական սահմանը:

Ավելի ուշ, Panorama.am-ի հետ զրույցում, ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի քաղաքացու՝ սահմանը հատելու լուրերը:

Մահացածի եղբայրը «ԱՊԱ»-ին հայտնել է, որ նրա դին գտել են սահմանի մոտ գտնվող անտառի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում