Խորհուրդ ենք տալիս ոչ մի բան չքաղաքականացնել. Արծրուն Հովհաննիսյան

Yerkir.am-ը տեղեկություն է տարածել, ըստ որի` ՊՆ մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերը Սերժ Սարգսյանի երդման արարողության կապակցությամբ բերվել են մարտական առաջին պատրաստականության վիճակի և զինվորականներին հրահանգել են, թե անհրաժեշտության դեպքում ով ինչ դիրք է զբաղեցնելու և ինչ առաջադրանք կատարելու:

Մասնավորապես ըստ Yerkir.am-ի նման հրահանգ են ստացել Երևանում և մայրաքաղաքին հարակից տարածքներում տեղակայված զորամասերը:

Այս առիթով Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ պետք չէ դա քաղաքականացնել:

«Մենք զորքերի զգոնությունը միշտ էլ բարձրացնում ենք տոնական օրերին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ վաղը` ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից բացի, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նաև Նոր Հայաստանի հռչակման արարողությունը, նաև երթ:

Աղբյուր ` Haynews.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում