«Երազ»

Ես լսեցի մի անուշ ձայն,-
Իմ ծերացած մօր մօտ էր,-
Փայլեց նշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբիւրն այնտեղ
Թաւալում էր մարգարիտ, –
Նա յստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եւ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարօտագին,
Աչքըս սրբեց -շատ թաց էր,-
Բայց արտասուքս գնում էին…
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր…

Սմբատ ՇԱՀԱԶԻԶ

Կատարում է Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում