«Երկաթյա լեդին» պատգամել է իրեն հողին հանձնել Չելսիում
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սբ.Պողոսի տաճարում: Այդ մասին հաղորդում Է Մեծ Բրիտանիայի կառավարությանը:Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա զինվորական պատիվներով, նշվում Է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել են գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնի գրասենյակում, հուղարկավորությանը հրավիրված կլինեն մի խումբ անձինք եւ Թեթչերի հետ կապված կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սակայն Թեթչերի հարազատների ցանկությամբ նախկին վարչապետի հուղարկավորությունը չի լինի պետական, ինչպես որ նախատեսված Է նման դեպքերում:
Մի շարք Բրիտանական լրատվամիջոցներ պնդում են, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը կազմել է սեփական հուղարկավորության արարողության պլանը։ Նրանք նշում են, որ «Երկաթյա տիկինը» նախընտրել է հրաժարվել «նման դեպքերում» իրականացվող մի քանի պետական արարողակարգերից։ Այսպես, Թետչերը չի ցանկանում, որպեսզի իր հուղարկավորության արարողության ժամանակ ռազմական ինքնաթիռներ օդ բարձրանան, ինչպես նաև իր պատվին մեծամասշտաբ քաղաքացիական հոգեհանգիստ անցկացվի։
Թետչերը ցանկանում է, որպեսզի իր հրաժեշտի արարողությունն իրականացվի Մեծ Բրիտանիայի խորհրադարանի մեծ դահլիճում, որտեղ մտնելու «թույլտվություն կունենան» սահմանափակ թվով մարդիկ. պատգամավորներ և հատուկ հրավիրված անձինք։
«Երկաթյա լեդին» «պատգամել է» իրեն հողին հանձնել Չելսիում՝ իր ամուսնու կողքին։
Բրիտանական լրավամիջոցները հաղորդում են, որ հրաժեշտի արարողությանը, Մարգարետի կամքով, պետք է մասնակցեն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II՝ թագավորական ընտանիքի անդամների ուղեկցությամբ, ինչպես նաև իր կառավարման ժամանակաշրջանի համաշխարհային դեմքերը՝ Միխայիլ Գորբաչովը, Նենսի Ռեյգանը ՝ ԱՄՆ նախին նախագահի կինը։
Հուղարկավորության ճշգրիտ ամսաթիվն առայժմ չի հաղորդվում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ ընդհատել Է իր եվրոպական շրջագայությունը: Ինչպես հաղորդել Է BBC-ն, վարչապետն առաջիկա ժամերին կվերադառնա Մադրիդից, ուր նա մեկնել Էր հանդիպելու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում