Բերդ քաղաքի մանկապարտեզի մոտ հայտնաբերված արկը տեղափոխվել է զորամաս
08/04/2013 22:09
Նմանատիպ
Այսօր՝ ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մանկապարտեզի մոտ հայտնաբերվել է զինամթերք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ քաղաքի Հ.Նահապետի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքից հայտնաբերվել է 75մմ տրամաչափի հրետանային արկ, որը սակրավորների ուժերով տեղափոխվել է զորամաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում