«Մեծ խնդիրները կարող ենք լուծել կայունության պայմաններում»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով ասել է, որ ինքը կմասնակցի Սերժ Սարգսյանի’ ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը. ««Ես ներկա եմ լինելու հաղթող նախագահի ինագուրացիային եւ ուրախ եմ, որ ընտրություններն այստեղ անցել են խաղաղ ու արդար: Մենք այսօր բավականին մեծ խնդիրներ ունենք իսկ դրանք կարող ենք լուծել կայունության պայմաններում, բայց դա դեռ չի նշանակում, որ երկրում չպետք է ընդդիմություն լինի: Մենք պետք է ոչ թե իշխանություններին արժեզրկենք, որ փոփոխություններ արվեն, այլ հակառակը: Մենք պետք է գտնենք այնպիսի մեխանիզմ, որ բոլորս հաղթած դուրս գանք»»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում