Վարդան Օսկանյանը քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարկմա՞մբ

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարկմամբ: Ըստ թերթի աղբյուրների’ դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»: Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել: «Ժողովուրդ»-ը փորձել է ստացած լուրի իսկությունը պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասել է. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում