Օֆշորներում գրանցված ընկերությունը պատկանում է Վ. Այվազյանի որդուն և Տ. Արզաքանցյանին

«Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին: Ըստ այդմ’ Չինական «Ֆորչյուն օյլ» ընկերությունը պետք է 500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար: Երեկ, սակայն, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից: «Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին»,- գրում է թերթն ու նշում, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը: 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին: Թերթը խոստանում է մանրամասներ ներկայացնել առաջիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում