Ըստ Գալուստ Սահակյանի՝ պատգամավորների 80 տոկոսը կմասնակցի Սարգսյանի ինաուգուրացիային

Երեկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցի այսօր ԱԺ
հատուկ նիստին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
«Հրապարակը» գրում է, որ Ծառուկյանի խոսնակը հստակեցրել է, որ ԲՀԿ առաջնորդը ևս չի մասնակցի, նախօրեին նա գործերով մեկնել է Հայաստանից: Իսկ ԲՀԿ պատգամավորնե՞րը: «Մենք
դեռ այդ հարցով խորհրդակցություն չենք արել, հավանաբար, վաղը պատասխան կտրվի այդ
հարցին»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ ավելի հավանական է, որ կմասնակցե՞ք, թե՞ հակառակը: Խոսնակն ասաց, որ ինքը ենթադրական հարցերի չի պատասխանում:
Նշենք, որ այս նիստից պատգամավորների բացակայությունները կհամարվեն անհարգելի, Աժ
կանոնակարգ-օրենքն այլ հետևանքներ չի նախատեսում: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ համոզմունք է հայտնել, որ պատգամավորների 80 տոկոսը կմասնակցի
ինաուգուրացիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում