Ադրբեջանական բանակում կրկին զինվորը սպանել է ծառայակցին
Նմանատիպ
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զինվորն է սպանվել: Ադրբեջանական բանակի շարքային Թյուրքան Ահադզադեն գնդակահարել է իր զինակից Հիդայաթ Հաջիեւին: Շարքային Հաջիեւը տեղում մահացել է: Դրանից հետո Ահադզադեն կրակել է իր ոտքին, որպեսզի փոխհրաձգություն եղած լինելու տպավորություն ստեղծի: Գնդակահարության պատճառը դեռ հայտնի չէ: Տեղում աշխատում են Ադրբեջանի ռազմական դատախազության քննիչները: Չի նշվում, թե ադրբեջանական բանակի որ զորամասում է տեղի ունեցել այդ միջադեպը:
Հիշեցնենք, որ վերջին երեք օրվա ընթացքում սա ադրբեջանական բանակում գրանցված երկրորդ արտակարգ պատահարն է.ապրիլի 6-ին ճակատամերձ շրջանի զորամասերից մեկում մահացել էր Էլման Յուգուբօղլու Իմանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իմանովը դիրքերում գտնվելու ժամանակ ինքնասպանություն է գործել՝ տաբելային զենքից կրակելով իր վրա: Իմանովի ծնողները, սակայն պնդում են, որ իրենց որդուն սպանել են: Նրանց խոսքով՝ Իմանովի մարմնի վրա հրազենային որևէ վնասվածք չի եղել, ավելին՝ ծոծրակի շրջանում դանակի (նրանք կարծում են, որ սվին-դանակի) հարվածների հետքեր են եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում