Նոր նախաձեռնություն Երեւանի քաղաքապետարանից. ծառերի արմատները կպաշտպանվեն
Նմանատիպ
Երեւանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է mediamax.am լրատվական գործակալությունը` քաղաքապետարանի նախաձեռնությամբ ծառերի արմատները աղբից պաշտպանելու համար տեղադրվում են մետաղյա ցանցեր:
Այդպիսի նախշավոր ցանցեր արդեն կարելի է հանդիպել Հանրապետության հրապարակում եւ Աբովյանի փողոցի սկզբնամասում:
Մեդիամաքս-ի հետ զրույցում Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին նշել է, որ 80-ական թվականներին նմանատիպ մետաղյա ցանցեր տեղադրված էին Մաշտոցի պողոտայի երկարությամբ տնկած ծառերի շուրջ:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ որոշվել է վերականգնել այս ավանդույթը՝ յուրովի ոճով», – ասել է նա:
Ըստ դիզայների, ցանցերը պատրաստված են մետաղական խողովակներից, որոնք ներկվում են համապատասխան նյութերով: Տարածքը պատվում է խճաքարով կամ գետաքարով եւ վրայից ամրացվում է մետաղյա ցանցը:
«Բացի նրանից, որ ծառերը պաշտպանվում են աղբից, քաղաքը ստանում է ավելի բարեկարգ տեսք», – ասել է Երեւանի գլխավոր դիզայները:
Լուսանկարը` mediamax.am-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում