Հայրիկյանին վիրահատություն պետք չի
Նմանատիպ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ինքը պարտավոր է խոսել ապրիլի 9-ից հետո:
«Սիրելի բարեկամներս,
նկատում եմ, որ լրատուական միջավայրն արդարացուած կամ չարդարացուած ամբողջութեամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրուայ հետ ինչ-որ յոյսեր կապողները դժուար թէ կարողանան յոդաբաշխ բացատրել, թէ հատկապէս ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թէ ինչից են վախենում…
Եւ բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնյայտ իրողութեան մասին։ Զանգուածաբար իրենց աւանակի տեղ դնելով ճշմարտութեան առաքեալ լինելու յայտ են ներկայացնում։
Հանրութեան հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես աւելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտութեանը, աւելին՝ հեռանում ես Նրանից։
Եւ սա այն դէպքում, երբ ցանկացած մարդ գիտէ, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում…
Բաւարարուեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրեւ բերողը։ Բայց յետոյ կխօսեմ, ուղղակի պարտաւոր եմ խօսել։
Այսօր ուզում էի ձեզ յայտնել, որ երկարատեւ ստուգումներից ու քննարկումներից յետոյ հոլանդական յայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագէտները եկան այն եզրակացութեան, որ ապաքինումս պէտք է ընթանայ առանց վիրահատութեան՝ դեղորայքային եւ ֆիզեո կոչուած վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դէպքում, երբ մեր Հայաստանցի մասնագէտները ի վերջոյ միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պէտք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրեւէ երաշխիք չի տրւում, որ կիլոգրամներով ցաւազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տեւելու է մոտ երեք ամիս (գուցէ եւ աւելի, ինչի մասին դեռ Երեւանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագէտ Արտաւազդ Սահակեանը)…
Հնարաւորութիւն կայ նաեւ մերձակայ Բելգիայի մասնագէտներին լսելու եւ արդէն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ միւս օրուանից սկսելու են բուժումները։ Եթէ նկատեմ, որ յատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան։
Ամենայն բարիք բոլորիս …»,-գրել է ֆեսյբուքյան իր էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում