Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս…

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս :

Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:

Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս…

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում