Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի համար մատնանշում է ԵՄ անդամակցության նորվեգական ուղին
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցության հարցում Թուրքիայի համար ամենալավ մոդելը «Նորվեգական մոդելե-ն է: «Իրականում լավը բրիտանական մոդելն է. ԵՄ անդամ լինելով հանդերձ’ դրամական միության անդամ չհանդիսանալը: Այս կերպ երկու կողմերն էլ կարող են վերացնել իրենց որոշ նախապաշարմունքները: Բայց Թուրքիայի համար ամենալավ ճանապարհը Նորվեգիայի օրինակն է’ հասնել ԵՄ չափանիշերին եւ միությունից դուրս մնալու պայմանով միայն համագործակց ելն է, -ասել է նա:
«Նորվեգիան աշխարհի ամենաբարգավաճ եւ հարուստ երկրներից մեկն է եւ ԵՄ անդամ չէ: Այն իր որոշումներում անկախ է, պահպանում է իր ինքնիշխանությունը, բայց միացել է Եվրոպայի տնտեսական ինտեգրմանը եւ գտնվում է ընդհանուր շուկայում: Սակայն Նորվեգիայի պես լինելու համար մենք հարկադրված ենք շարունակել ԵՄ հետ լիիրավ անդամակցության բանակցությունները: Հակառակ դեպքում չենք կարող հասնել մեր նպատակին: Իսկ այդ օրը մոտենալու ժամանակ մենք հանրաքվե կանցկացնենքե, -ասել է Թուրքիայի նախագահը: