ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է. արցախյան հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում
Նմանատիպ
Ապրիլի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Պատրիկ Վենտրելն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը: Ըստ ամերիկացի պաշտոնյայի’ պաշտոնական Վաշինգտոնն արցախյան հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից»:
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքի, փոխխոսնակը հայտարարել է վերոնշյալը’ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին», շարունակել է նա եւ հավելել է, որ ըստ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման, հակամարտությունը ուժի կիրառմամբ չի կարող կարգավորվել: «Հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից», ընդգծել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում