Աշնան գիշեր

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջել զգետին նխշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Յարիս հետ քուն են մտել:

Իմ յարոջ կապա կարեք
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք
Աստղերից կոճակ շարեք։

Բեդավին նալն ինչ կանի,
Խորոտին խալն ինչ կանի,
Թե յարիկ սրտովն էլնի
Ախշըրքի մալն ինչ կանի:

Իմ յարոջ կապա կարեք
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք
Աստղերից կոճակ շարեք

Ջրի կերթա դարեկով,
Սիրտս կէրես կրակով:
Թևիկս կարմունջ անեմ,
Քեզ վրով մեր տուն տանեմ:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից էրեսն արեք
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք։

Կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում