Խաղաղ դաշտի որդիք
Նմանատիպ
Խաղաղ դաշտի որդիք, լեռները ելլենք,
Արօր, գութան մոռանանք, հրացան ձեռք առնենք,
Խեղդուած մեր բողոքը յայտնենք զէնքերով
Եւ մեր արդար դատը վարենք արիւնով:
Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
Ճնշուած հայու որդիք հարազատ:
Քան թէ ամէն վայրկեան կենդանի մեռնել,
Ազատութեան վճռենք աներկիւղ զոհուել,
Փափուկ մահճում հանգիստ կեանքը վայել է,
Ով որ հայրենիքում ազատ ապրում է:
Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
Ճնշուած հայու որդիք հարազատ:
Ըստրկութեան շղթան խուլ շառաչում է,
Ազատութեան ճնշուած ձայնը գոչում է.
Ազատ լեռներ լինեն թող մեզ ապաստան
Եւ ընդարձակ ձորեր՝ ազատ գերեզման:
Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
Ճնշուած հայու որդիք հարազատ:
Առաջ դիմենք, անվախ զարնենք Համիտին,
Փրկենք հայ գիւղացոց, հանենք ոխ ու քէն.
Իմաց տանք Սուլթանին՝ անխիղճ բռնաւոր,
Ծագեց հայ հերոսաց համար պայծառ օր:
Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
Ճնշուած հայու որդիք հարազատ:
Ցրուած խումբեր Հաճըն, Զէյթուն, Սուէտիա,
Շտապենք միանալ եւ կազմել գունդ հայկական.
Հայի ազատութեան կանգնել մի դրօշակ,
Կեանքի մահով կապուած կանգնել նրա տակ:
Մեր կեանք, մեր մահ թող լինի ազատ,
Ճնշուած հայու որդիք հարազատ:
Կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում