Ադրբեջանում խելագարության հասած զինվորը ածելիով կտրել է երակները
Նմանատիպ
Ադրբեջանի Զինված ուժերում արտակարգ պատահար էր գրանցվել. զինծառայող Նաթիգ Ազիմովը ածելիով կտրել էր երակները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, զինծառայողի ծնողները պնդում են, որ իրենց որդին նման քայլի դիմել է հրամանատարների կողմից պաբերաբար ծեծի և ծաղրուծանակի ենթարկվելու հետևանքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ զինծառայողը հոգեկան առողջության խնդիրներ ունի և կյանքին որոշել է վերջ տալ հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Բժիշկներին հաջողվել է փրկել զինծառայողի կյանքը, այդուհանդերձ, Ազիմովի վիճակը գնահատվում է ծանր. նա ուշագնաց զառանցում է:
Զինծառայողի ծնողները վստահ են, որ իրենց որդին հոգեկան խանգարում է ստացել բանակում՝ գլխին հասցված ուժեղ հարվածի և հոգեբանական խոշտանգումների հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում