Սերժ Սարգսյանն ընդունեց Կառավարության հրաժարականը

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում վարչապետ Տիգրա Սարգսյանը նախագահին ներկայացրեց իր ղեկավարած Կառավարության հրաժարականը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Կառավարության անդամներին կատարած աշխատանքների համար: Ընդունելով Կառավարության հրաժարականը` Սերժ Սարգսյանը խնդրեց նախարարներին և վարչապետին շարունակել պաշտոնավարումը մինչ նոր Կառավարության ձևավորումը:

Նշենք, որ ՀՀ Կառավարության հրաժարականը ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջն է: Հրաժարականից հետո Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչ նոր Կառավարության ձևավորումը: Համաձայն Սահմանադրության, նոր վարչապետը կնշանակվի Կառավարության հրաժարականից տասն օր անց: Այնուհետև 20-օրյա ժամկետում կձևավորվի Հայաստանի Հանրապետության նոր Կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում