«Կարդա, այ իմ խելոք մանուկ»

Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրիր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Գիրք կարդալով դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:

Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրիր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Ալեքսանդր ԾԱՏՈՒՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում