Ների՜ր դու ինձ…
01/09/2017 18:13
Նմանատիպ
Ների՜ր դու ինձ, խենթի՛ս անհոգ,
Ես ի՛նքս եմ ինձ արդեն դատել,
Երբ ապրելով լոկ քեզանով,
Հաճախ քեզ… չե՜մ էլ նկատել…
Հիմա, երբ դու չկա՜ս արդեն,
Երբ հեռո՜ւ եմ ես քո մոտից,
Երբ ինչո՜վ ել ինձ կախարդեն,
Մորմոքո՛ւմ եմ քո կարոտից.
Նո՜ր եմ զգում ու հասկանում,
Որ… օ՜դ էիր դու ինձ համար,
Որ շնչելիս` չի՛ իմանում,
Իսկ երբ չկա… խեղդվո՜ւմ է մարդ:
Գևորգ ԷՄԻՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում