Զորք ու զինվոր մի՛ բերեք ժողովրդի դեմ, սա մեր հայրենիքն է.Րաֆֆի Հովհաննիսյան

«Զորք ու զինվոր մի՛ բերեք ժողովրդի դեմ, սա մեր հայրենիքն է: Երիտասարդնե՛ր, միայն հարգանք, խնդրում եմ, տղե՛րք, բացե՛ք ճանապարհը, սա մեր իրավունքն է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին և ավելացրեց, որ իրենք գնում են Սիրահարների այգի:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթը կանգ է առել, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Նախագահական նստավայրին:

Քիչ առաջ ոստիկանների թիվը համալրվեց։

Այժմ երթը հետ է շարժվում դեպի Ազատության հրապարակ: Ուղիղ միացումն այստեղ :

Հետևեք մեզ նաև Telegram-ում