ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորում են եւս մեկ անգամ հանդիպել Նալբանդյանին եւ Մամեդյարովին
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները (Իգոր Պոպով, Ժակ Ֆոր, Յան Քելլի) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 18-22 եւ ապրիլի 1-6 այցելել են տարածաշրջան եւ շարունակել են իրենց օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործընթացին:
Երեւանում մարտի 21-ին համանախագահները հանդիպել են նախագահ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ապրիլի 2-ին Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւին եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ մարտի 19-20-ին եւ ապրիլի 4-5-ին, հանդիպել են տեղի փաստացի իշխանություններին:
Ապրիլի 4-ին եւ 5-ին նրանք անցել են շփման գծի երկու կողմերից: Նրանք քննարկել են վերջին միջադեպերը:
Նախագահների հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի քաղաքացիական թռիչքների հարցը:
Նախագահները վերահաստատել են իրենց պատրավորությունը խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ:Համանախագահները պլանավորում են եւս մեկ հանդիպում կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն առաջիկայում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում