Էդ. Նալբանդյանն ու Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են Սիրիայում ընթացող իրադարձությունները

Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինվածբախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվողճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով,որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդթվում սիրիահայությունը: Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը դա Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսություննէ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծվածիրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում