Գրիչ

Ի՞նչ կլինի, ասա՛, գրի՛չ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին,
Իսկ իմ ձեռքին խազմզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ, ինձ համար էլ
Գրիր էդպես արագ-արագ,
Էդպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լսում-լսում,
Ճռճռում է ու խազմզում,
Բայց այս անգամ արդեն կարծես
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում