Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է Վլադիմիր Գասպարյանի հետ

Այս պահին  Բաղրամյան պողոտայում իրավիճակը բավականին հանդարտ է:

Նշենք, որ այստեղ են գտնվում նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը երթին չի մասնակցում, քնաի որ բանակցություններ է վարում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հաստատեց այն լուրը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցում են օպերայի մոտակայքում:

Այժմ երթը շարժվում է Սարյան փողոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում