Րաֆֆի Հովհաննիսյանի երթը մասնատվեց
Նմանատիպ
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հանրությանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր խախտման դիմաց նրանք կձեռնարկեն լուրջ քայլեր, հավաքվածների անվտանգությունը ապահովելու համար:
«Բոլոր անկարգությունները, հակաիրավական գործողությունները անմիջապես կկանխվեն ոստիկանության կողմից և բոլոր կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության»,-ասված էր հայտարարության մեջ:
Նախագահի նախկին թեկանածու Անդրիաս Ղուկասյանն իր հերթին դիմեց հավաքվածներին, ասելով` «Բոլոր նրանք, ովքեր մնում են այստեղ և կարևորում են այս ինքնաբուխ միջոցառումը` պիտի ենթարկվեն մի քանի կանոնների և ոչ մեկ ոչ մի ոստիկանի նկատմամբ որևէ ըմբոստություն, հարված, անհարգալից վերաբերմունք չպետք է դրսևորի»:
Նշենք, որ լուրեր են պտտվում, այն մասին, որ երթի այն մասնակիցները, ովքեր չեն շարունակի երթը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հնարավոր է, որ նստացույց սկսեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում