Բուժհիմնարկը կմասնավորեցնե՞ն

«Առավոտ» թերթի տեղեկություններով, մոտ ապագայում մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում է հայտնվելու նաեւ Օրբելու փողոցում տեղակայված «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը»։

«Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե մասնավորեցվի, ի՞նչ է լինելու Գիտահետազոտական ինստիտուտի տեղում՝ մեր հարցերին երեկ առողջապահության նախարարությունից պատասխանեցին. «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն նախարարության ենթակայությամբ չի գործում, եւ առողջապահության նախարարությունը կապ չունի նրա հետ»։ Ինստիտուտի մասնավորեցման հարցն ուղղել էինք նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

«Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն ներառված չէ»,- հայտնեցին պետական գույքի կառավարման վարչությունից։

Ըստ ընթացակարգի՝ այս կամ այն օբյեկտը մասնավորեցման ցանկում է հայտնվում է ՀՀ կառավարության, այնուհետեւ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո. Առայժմ նման որոշում չկա»,- գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում