Վաղուց ծրագրել էին՝ փչացնել մարդու աշխարհը

Եվ օրերը, որ մեռնում են մահճում,
Քարացել են աչքերիս առաջ,
Ինչպես մի սովորական քամի,
Որ հեռվից խաղում է դեմքիս
Ու նայում աչքերիս մեջ ու խաբում…
Ես էլ սովորական մի տղա, որ
Ընկել, ապրում է՝
Թաքուն մի բան է ուզում՝
Խաղաղություն…
Միթե՞ իմ ուզածը շատ բան է,
Ինձ մի կյանք է տրված,
Որ պետք է անցնեմ խաղաղված հոգով…
Մի կյանք հեռվում ընդհատվեց
Եվ որովհետև շուրջիններն արդեն
Ամեն բան վաղուց ծրագրել էին՝
Փչացնել մարդու աշխարհը…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում