Ե՞րբ Թովմասյանը կգնա նախագահական նստավայր

Երեկ նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Փարատելով լրագրողների զարմանքը, որ ընդդիմադիր լինելով’ եկել է նախագահի երդմնակալության արարողությանը, ընկեր Թովմասյանն ասել է, որ ինքը ընդդիմադիր էլ մնալու է’ «քանի դեո սոցիալիստական դրոշը’ մոտն ու մանգաղով, իր ձեռքին» չի գնացել նախագահական նստավայր: Իսկ իր ներկայությունն արարողությանը քաղաքավարական բնույթ է կրում. «Հրավիրվել եմ’ մասնակցում եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում