Սպորտի և երիտասարդության հարցերի արդեն նախկին նախարարը սպասում է բարուն

Երեկվանից ՀՀ բոլոր նախարարները պաշտոնանկ են արվել: Նրանք ժամանակավոր պաշտոնակատար են նշանակվել, մինչև Սերժ Սարգսյանը նշանակի կառավարության նոր կազմը:

«Ժողովուրդը» Սպորտի և երիտասարդության արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվել է, թե ինչ զգացողություններ ունի որպես պաշտոնաթող նախարար և ինչ ակնկալիքներ նոր ձևավորվող կառավարության կազմում հայտնվելու մասով: «Զգացողություններիս մասին չեմ մտածել, քանի որ դրա ժամանակը չէ: Ինչպես գիտեք, մենք դե մինչ նոր կառավարության ձևավորումը շարունակում ենք իրականացնել մեր գործառույթները: Իսկ թե կհայտնվեմ նոր ձևավորված կառավարությունում, թե ոչ, օրը կգա’բարին էլ հետը»,-ասել է Հ. Ռոստոմյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում