Ում նվիրի կակաչները Զարուհի Փոստանջյանը

«Ժառանգության» ղեկավարները մինչև վերջին պահը տեղյակ չէին, թե ինչ սցենար է մատուցելու ժողովրդին իրենց առաջնորդը. Գրում է «Հայոց աշխարհը»:- «Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նման մյուսներն էլ հուսով էին, որ ինչ-որ հետաքրքիր ու արտասովոր բան է լինելու: Դեմ-դիմաց կարմիր կակաչների փունջը ձեռքին, տոնական տրամադրությամբ ու Նոր Հայաստանի սպասումով կանգնած էր և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը’ կակաչները երդմնակալվող «նախագահին» նվիրելու անկեղծ ցանկությամբ:…. Իսկ ի՞նչ էր ներկայացնում Հովհաննիսյանի «երդմնակալական» ելույթը. մեկ ու կես ժամանոց մենախոսություն, որ ամբողջովին տեղավորվում էր խոհափիլիսոփայության, մի քիչ էլ ռոմանտիզմի, սակայն ոչ ամենևին քաղաքականության «ժանրում»: …Հավաքվածների նյարդերն այլևս տեղի տվեցին, ակնհայտ էր, որ լարվածություն էր հասունանում, նաև շոշափելի դարձավ մտահոգությունը’ հրապարակը կարող է և անկառավարելի դառնալ: Րաֆֆին արդեն լքել էր հարթակը, սակայն ժողովուրդն աջ ու ձախ խմբված, ինքն իր հետ կռիվ տալով, փորձում էր հասկանալ’ ճի՞շտ է, արդյոք, իր ընտրության հասցեատերը, ժողովրդի խնդիրները լուծողը, հույսերն արդարացնողն իրո՞ք հարթակին կանգնած լիդերն է: Ակնհայտ էր’ առաջնորդը չէր արդարացրել հրապարակի սպասումները: Հարց է առաջանում՝ իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք ժողովրդի սպասումներն ու հույսերն արդարացնող այդ քաղաքական առաջնո՞րդն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում